ՙSMS ԵՂԱՆԱԿ՚ ծառայություն
Այս նախագիծն ուղղված է եղանակային պայմանների օպերատիվ տրամադրմանը և գործում է 2007 թվականի մայիս ամսից: ՙSMS եղանակ՚ ծառայությունը հնարավորություն է տալիս առաջիկա օրվա եղանակի տեսությունն ստանալ ուղղակիորեն Ձեր բջջային հեռախոսի վրա: Ձեզ մնում է միայն ուղարկել Ձեր մարզի կոդը 1009 կարճ համարին և իմանալ այն մարզի եղանակային պայմանների մասին, որտեղ դուք գտնվում եք կամ պատրաստվում եք այցելել: Մի քանի վայրկյանի ընթացքում Դուք հաղորդագրություն եք ստանում տվյալ մարզի եղանակի և օդի ջերմային ռեժիմի մասին: Այս ծառայույթյունն իր հարմարավետության, պարզության ու օպերատիվության շնորհիվ ողջ հանրապետության տարածքում լայն ճանաչում է ձեռք բերել: Հայաստանի բոլոր մարզերի կոդերն իմանալու համար պետք է 15 թիվն ուղարկել 1009 հեռախոսահամարին: Ձեր հեռախոսում պահելով ստացված հաղորդագրությունը` Դուք միշտ կարող եք անհրաժեշտ պահին տեղեկանալ Ձեզ հետաքրքրող մարզում սպասվող եղանակային պայմաններին: Օրինակ` եթե ուզում եք իմանալ, թե ինչ եղանակ է սպասվում Երևանում, պետք է ուղարկել SMS հաղորդագրություն 1009 հեռախոսահամարին` նշելով 11 թիվը: |