Այս նախագիծն ուղղված է կայքերին եղանակի տեսության տեղեկատու` «ինֆորմեր» տրամադրելուն: Այն կարելի է հեշտությամբ տեղադրել կայքում, որից հետո ավտոմատ կերպով կարտացոլվի առաջիկա օրվա եղանակի տեսությունը Ձեր ընտրած մարզի համար:
Հնարավոր է նաև տեղեկատուի չափերի և գունային ձևավորման ընտրություն:
Եթե այնուամենայնիվ որևէ պատճառով առաջարկվող և հնարավոր տարբերակներից և ոչ մեկը Ձեր կայքի համար հարմար չլինի, կարող եք ինքնուրույն կազմել տեղեկատու` RSS+XML տվյալների աղբյուրի հիման վրա:
Տեղեկատուի անվճար տեղադրման միակ պայման է հանդիսանում ստացված կոդի անփոփոխ տեղադրումը:
Գրեք մեզ, եթե Ձեր կայքի համար անհրաժեշտ քաղաքները ցուցակում չկան:
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Անհրաժեշտ է.
1. Ընտրել տեղեկատուի լեզուն և չափսը: Առկա են ետնամասի պատկերով տեղեկատուի մի շարք տարբերակներ:Եթե ցանկանում եք ընտրել առանց ետնամասի պատկերի տեղեկատու, ընտրեք “Ստեղծել ինքնուրույն”:
2. Նշել քաղաքը կամ մարզը, որի կանխատեսումը պետք է արտացոլվի, և որոշել գունային ձևավորումը:
3. Սեղմել ”Դիտել/Կոդ” կոճակը` տեղեկատուն Ձեր կողմից ընտրված տարբերակով տեսնելու համար: Ցանկության դեպքում կատարել անհրաժեշտ փոփոխություններ:
4. Ստացված կոդը առանց փոփոխությունների մուտքադրել կայքի էջի համապատասխան տեղում:
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղեկատուն արտացոլում է կանխատեսվող գիշերային նվազագույն և ցերեկային առավելագույն ջերմաստիճանները Ցելսիուսի սանդղակով:
Տվյալները թարմացվում են ամեն օր, Երևանի ժամանակով 12.00-ից մինչև 14.00 (GMT +2.00 +4.00):
Այստեղ կարելի է տեսնել և ստանալ մի քանի տեսակի տեղեկատուներ` կոդերով: