Մետեո-TV հեռուստաընկերությունը կազմավորվել է 1998 թվականի հունիս ամսին:
Հիմնադիրն ու նախագահը Վախթանգ Հարությունյանն է:
Հեռուստաընկերությունը հիմնականում զբաղվում է եղանակի տեսության թողարկումների պատրաստմամբ:
Սկսած 1998 թվականից Մետեո-TV հեռուստաընկերությունն սկսել է եղանակի տեսության կանոնավոր թողարկումները: Մետեո-TV-ն իր աշխատանքն սկսել է մեկ համակարգչով, իսկ այժմ այն ունի ժամանակի պահանջներին բավարարող սարքավորումներ,
ինպես նաևª պրոֆեսիոնալ աշխատակազմ: Հեռուստաընկերությունն ունի ՙՄ_Ստուդիո՚ ձայնագրման ստուդիա:
Բացի եղանակի տեսությունից այժմ հեռուստաընկերությունը պատրաստում է այլ ծրագրեր, որոնք իրենց բնույթով տարբեր են: Դրանցից են. ՙԿուլիսներ՚, որն անդրադառնում է
արվեստին վերաբերող զանազան խնդիրների, և ՙԱլյանս՚ ինֆորմացիոն-վերլուծական ծրագրերը: