Ձեր կարծիքն ավելի մանրամասն արտահայտելու համար կարող եք տեղափոխվել Բլոգ և ներկայացնել այն, նաև մասնակցել քննարկմանը

Հարցում
Ինչ երաժշտություն եք նախընտրում լսել:
 

Ստացեք եղանակի տեսությունը Ձեր բջջայինի վրա

Վերջերս թարմացվել են

Կենսագրություն. Էդուարդ Զորիկյան

AddThis Social Bookmark Button

պոետ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ:

Կենսագրական`
Ծնվել է Երևանում 1961թ. հունիսի 2-ին:
1968 - 1978 թ.թ. սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսական միջնակարգ դպրոցում:
1979 – 1984 թ.թ. սովորել է Երևանի Պետ. Համալսարանում, երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում:
1984 – 1989 թ.թ. աշխատել է Երևանի Քանաքեռի Երկրաբանա-երկրաֆիզիկական արշավախմբում, այնուհետ զբաղվել է զուտ ստեղծագործական աշխատանքով` թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում:"Երջանկության մեխանիկա"
Ամուսնացած է, ունի երկու երեխա` Հայկ Զորիկյան  /Ծնվ. 1983 թ./  և Սիրարփի Զորիկյան  /Ծնվ. 1994թ./ :

Ստեղծագործական կենսագրական`
1. 300-ից ավելի երգերի և բանաստեղծությունների հեղինակ է,
2. Հեղինակն է "Խայտաբղետ այս աշխարհում առաջին հայկական ռոք-օպերայի /լիբրետո և երաժշտություն/ ,
3. Համագործակցել է "Եռանկյունի", "Հենրիկ Մալյան", "Մետրո", "Համազգային" թատրոնների հետ,
4. Գրել է երգեր և երաժշտություն` "Գոմաղբի բզեզը", "Դիպլիպիտո", "Ֆրանսուա Վիյոն", “Այրվող մոմեր”, “Աներևույթ թագավորությունը” ներկայացումների համար,
5. "Սանտա Կրուսե մյուզիքլի լիբրետոյի հեղինակն է,
6. Բեմադրել է "Համլետ", "Պահապանեք միմյանց, մարդիկ" մենաներկայացումները,
7. Կազմակերպել է Լեոնիդ Ենգիբարովի 70-ամյակին նվիրված երեկոն, որը ամբողջությամբ նկարահանել և արխիվացրել է "ԱՐ"  TV-ն,
9. Հեղինակն ու վարողն էր "Ինքնագիր" և "Բարդերի մոլորակը ռադիշարերի",
10. Հեղինակն ու վարողն էր "Կուկիսներ"  TV ծրագրի,
11. "Ելակետ" TV ծրագրի ռեժիսորն էր,
12. "Ոսկե կիթառ" հեղինակային երգի Հանրապետական Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է,
13. Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարության " Ոսկե մեդալ"- ով,
14. Բազմիցս պարգևատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարների կողմից,
15. "Ոսկե լար" Փառատոնի "Գրան Պրի" մրցանակակիրն է,
16. Պարգևատրվել է Երևանի Քաղաքապետերի կողմից
ա. Երևանին նվիրված լավագույն երգի համար,
բ.  Հեղինակային երգի ասպարեզում խոշոր ներդրում ունենալու համար,
17.  Բազմաթիվ Փառատոների և մրցույթների դիպլոմակիր է,
18. Թողարկվել են Էդուարդ Զորիկյանի երգերի 3 CD-րը և 4 ձայներիզները,
19. ՀՀ ոստիկանության 8-րդ տարեդարձին նվիրված /2009թ./ կառավարական տոնական համերգի սցենարի և երաժշտական ձևավորման  հեղինակն է:
20. Հյուրախաղային մենահամեր•ներով հանդես է եկել Կանադայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԼՂՀ – ում,
21. Մասնակցել է թատերական հյուրախաղային և փառատոնային ներկայացումներին Միացյալ Արաբական Էմիրություններում, Կանադայում, Ֆրանսիայում և ԼՂՀ –ում :

Էդուարդ Զորիկյանի տեսա- և լսադարանը

 

 

Last Updated (Friday, 18 March 2011 02:40)

 
Կայքում են
We have 31 guests online
Եղանակ
Աջակից

Place Your ad here!