Մեր ֆիլմադարանը համալրվել է ՙՀայոց Տաճարներ՚ վավերագրական ֆիլմաշարով /2000/: Այս 14 ֆիլմերից յուրաքանչյուրը ներկայացնում է պատմական Հայաստանի հոգևոր հուշարձաններից մեկը, դրա կառուցվածքն ու նշանակությունը իր դարաշրջանի հոգևոր կյանքում: Ներկայիս և Պատմական Հայաստանի տարածքով մեկ սփռված այս մեծաթիվ տաճարներից ամեն մեկն իրենից մեծագույն պատմամաշակութային արժեք է ներկայացնում: Դարերի խորքից, պատմական արհավիրհքների միջով անցած, ուղղակի հրաշքով մեզ հասած հնագույն մշակույթի այս անգին նմուշներն հիմա մեր հոգածության և պահպանման կարիքն ունեն:
Մետեո-TV հեռուստաընկերության նախաձեռնությամբ իրականացված այս նախագիծը նպատակ ունի ներկայացնել մեր ազգային արժեքները ինչպես արտերկրյա հյուրերին, այնպես էլ մատաղ սերնդին` ի գնահատում և գիտակցում հայ մշակույթի Քրստոնյա հարուստ ժառանգության: Ֆիլմերի գեղարվեստական ձևավորման շնորհիվ դիտորդը կարղանում է վերապրել ներկայացվող դարաշրջանի շունչն ու ժամանակի յուրահատկությունները: Ֆիլմաշարը ներկայացվել է Յալթայում` ՙՇողակաթ՚ միջազգային փառատոնին, որտեղ այս ֆիլմերից երկուսն արժանացել են ՙԼավագույն Սցենար՚ և ՙԼավագույն Ձայնային Ձևավորում՚ մրցանակների: Ֆիլմաշարի պրոդյուսերն է Վախթանգ Հարությունյանը:
1. ՙՀովհաննավանք՚
2. ՙԱստվածընկալ՚
3. ՙԱրուճ- I՚
4. ՙԱրուճ- II՚
5. ՙՏեղեր՚
6. ՙԿվաշ՚
7. ՙՔարանձավների աղոթքը՚
8. ՙՄուղնու Ս. Գևորգ վանքը՚
9. ՙՍաղմոսավանք՚
10. ՙՈւղիներ՚
11. ՙԿորսված պատմություն՚
12. ՙՇատինի հոգևոր ամրոցը՚
13. ՙՄանկանոց՚
14. ՙԵրերույք՚
Եթե ցանկանում եք ձեռք բերել այս ֆիլմերը,
գրեք կամ զանգահարեք մեզ
|