| |
|
Հնարավոր չէ պատկերացնել հեռուստաարտադրանքն առանց ձայնային ձևավորման: Իսկ որակյալ հաղորդումների և ֆիլմերի պատրաստումը պահանջում է համապատասխան մասնագիտացված ձայնագրման ստուդիա` հեռուստա- և ռադիոարտադրանքի պատրաստման համար հնարավորությունների լայն շրջանակ ապահովելու համար: 2004 թ Մետեո-TV հեռուստաընկերությունն հիմնադրեց M_Studio ` ձայնագրման ստուդիա, ժամանակակից ձայնագրման տեխնիկայով հագեցած և ըստ նորագույն տեխնոլոգիաների Երևանի Ակուստիկ Կենտրոնի կողմից կառուցված տաղավարով, որի հնարավորությունները լիովին համապատասխանում են ժամանակակից հեռուստաընկերության պահանջներին: Այս ամենի շնորհիվ ստուդիան ապահովում է ձայնային ձևավորմամաբ ոչ միայն սեփական արտադրության ծրագրերը, այլև կատարում է զանազան այլ ձայնագրություններ և մոնտաժ ըստ պատվերի: Այլոց շարքում այստեղ են պատրաստվել հեղինակ-կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Արեգ Նազարյանի, Արմինե Հայրապետյանի, Տաթև Աղամիրյանի, Արմեն Մովսիսյանի ձայնասկավառակները, Հեղինակային Երգի Փառատոնին հնչած Լավագույն Տասնյակը` Զրույց անվանված ձայնասկավառակը, ինչպես նաև մի շարք այլ կատարողների ձայնագրություններ:
դիտել ձայնագրման ստուդիայի նկարները |